Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են բողոքում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի վարորդները

Մարտ 03,2023 21:12

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, մասնավորապես «Բելազ» մակնիշի ավտոմեքենաների վարորդները մարտի 3-ին, կեսօրից հետո բողոքի ցույց են անում։ Aravot.am-ի տեղեկություններով, կոմբինատի տնօրինությունը աշխատանքից ազատել է վարորդ Կարեն Ղուկասյանին։ Վերջինիս գործընկերներն էլ ի պաշտպանություն՝ նրա, կանգնեցրել են բեռնատարները ու չեն աշխատում։ Արդյունքում՝ խաթարվել է ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը։ Aravot.am-ի տեղեկություններով, Կարենը Ղուկասյանը մինչեւ աշխատանքից ազատվելը մի քանի անգամ նկատողություն էր ստացել։

Վերջին նկատողությունը, որը աշխատանքից ազատելու հիմք դարձավ, այն էր, թե իբր Կարեն Ղուկասյանն ավտոմեքենայի բաքը բացել է առանց ձեռնոց հագնելու, այսինքն խախտել է աշխատանքային անվտանգության կանոնները։ «Թող ձեռնոց տան ու նոր պահանջեն ոնց աշխատենք»,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեցին Ագարակի պնձնամոլիբդենային կոմբինատի վարորդները։

Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի մամուլի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանին, որը խոստացավ ամբողջական ու մանրամասն տեղեկատվություն տրամադրել վաղը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031