Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանությունն առաջին հարցն է՝ իբրեւ պատմական պատասխանատվություն»․ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան

Մարտ 09,2023 19:22

«Երկար եւ համապարփակ քննարկումների արդյունքում երեք կետերի շուրջ համաձայնություն ենք ձեւավորել։ Առաջինը Հայոց ցեղասպանության հարցն է։ Բոլոր մասնակիցներն են շեշտել, որ Հայոց ցեղասպանությունն առաջին հարցն է՝ իբրեւ պատմական պատասխանատվություն»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։

Հիշեցնենք, որ մարտի 10-12-ը կայանալու է «Ապագա Հայկականի»  համաժողովը, որն առաջին համահայկական քաղաքացիական համաժողովն է լինելու։ «Պատմական պատասխանատվություն» եւ մյուս փորձագիտական խմբերը վերջին ամիսներին մասնագիտական քննարկումներ են ունեցել, խնդիրներ ու լուծումներ առանձնացրել։

Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը շեշտեց․ «Սակայն մոտեցումներն այն են, որ Հայոց ցեղասպանության հարցին նոր մոտեցումներով նայենք եւ լուծումներ առաջարկենք, որպեսզի զոհի հոգեբանական վիճակից ազատվենք։ Այդ կարգավիճակն ամենածանրն է, որը մարդուն հնարավորություն չի տալիս իր ողջ կարողություններն օգտագործելու։ Շեշտել ենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միայն պատմական հարց չէ եւ մեր պետականության գոյատեւման հիմնական մասն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031