Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշցի մարզիկը` Եվրոպայի փոխչեմպիոն

Մարտ 20,2023 20:50

Հայաստանի հավաքականի ազատոճային ըմբիշները 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայի մայրաքաղաք  Բուխարեստում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանն արծաթե մեդալ նվաճած, Հայաստանի քառակի չեմպիոն, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող  Մեժլում Մեժլումյանը (61 կգ) Տավուշի մարզի Բերդ քաղաքից է:

Նրա առաջին մարզիչ Արկադի Փարսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մարզիկը սպորտով սկսել է զբաղվել 1-ին դասարանից: «Մեժլումը իր մարզական առաջին քայլերը սկսել է Մհեր Մեժլումյանի հովանավորությամբ գործող մարզադպրոցում: Մի քանի տարի մարզվելուց հետո իմ նախաձեռնությամբ նա տեղափոխվել է Երևանի օլիմպիական հերթափոխի ուսումնարան, այնտեղ արդեն նրա մարզական գործունեությանն օգնել են ՀՀ չեմպիոն Արման Շառյանը, ՀՀ չեմպիոն, մարզիչ Արշակ Հայրապետյանը: Ես արտերկրից հետևելով նրա հաջողություններին, անասելի հպարտություն և ուրախություն եմ զգում: Համոզված եմ, որ Մեժլում Մեժլումյանը նման առաջնություններում անպայման արժանանալու և նաև ոսկե մեդալի»,- հավելեց Արկադի Փարսյանը:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները` Արկադի Փարսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031