Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. «Պետք էր ընդամենը փոխել աջ կողմի կարգավորումը էլեկտրոնային համակարգով»

Մարտ 20,2023 23:40

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ձախ նկարի լուսացույցը քաղաքապետարանի վերջին նորամուծությունն է։ Այն առկա է  այն խաչմերուկներում,  որտեղ աջ երթևեկությանը զուգահեռ իրականացվում է նաև հետիոտնի անցում։ Այսինքն, սրանով զգուշացվում է վարորդներին, որ մարդիկ են անցում, զգույշ լինեն։

Լավ բան է, իհարկե,  քանի որ երբեմն անզգուշաբար վթարներ են լինում։

Բայց այս ամենի համար, քաղաքապետարանից բերել լուսացույցերին նոր մաս են ավելացրել, միացումներ արել, կարգավորումներ տվել, մի խոսքով ահագին գործ են արել, ահագին մարդ ներգրավել, փող ու ժամանակ ծախսել։

Իսկ պետք էր ընդամենը փոխել աջ կողմի կարգավորումը էլեկտրոնային համակարգով։

Սա մի փոքր օրինակ է, թե ինչքան անարդյունավետ գործընթացներ են գեներացվում, ինչքան ռեսուրսներ են վատնվում քաղաքապետարանում՝ վատ ղեկավարման արդյունքում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031