Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում ծաղկած ծառերը հայտնվել են առատ ձյան տակ (լուսանկարներ)

Մարտ 31,2023 10:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Հանրապետության տարածքում մարտի 30-ին օդի ջերմաստիճանի նվազում է գրանցվել: Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում` Տավուշի մարզում մարտի 31-ի առավոտյան ծաղկած ծառերը ծածկվել են ձյան առատ շերտով, ինչը կարող է վնասներ հասցնել մարզի գյուղատնտեսությանը:

Որոշ հատվածներում այս պահին տեղումները շարունակվում են:

Նշենք, որ Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, պտղատու ծաղկած այգիներում կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնելու անհրաժեշտության մասին:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: