Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ պետական մարմինների տեղակալներից կազմված մի նոր աշխատանքային խումբ է կազմվել այն պայմաններում, երբ գործում է տեսչական մարմին. «Ժողովուրդ»

Ապրիլ 04,2023 10:23

2023 թվականի մարտի 27-ին կայացած ՀՀ կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանի հրամանով, ստեղծվել է Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, իսկ այդ կազմում կլինեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի եւ ընդերքի քաղաքականության ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության ոլորտը համակարգող ղեկավարի տեղակալը եւ այլք:

Այսինքն՝ պետական մարմինների տեղակալներից կազմված մի նոր աշխատանքային խումբ է կազմվել այն պայմաններում, երբ Հայաստանում գործում է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930