Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը քարոզչական գագաթնաժողով է կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսում

Ապրիլ 10,2023 18:08

Արցախն ու Հայաստանն ուշադրության կենտրոնում՝ ակտիվիստներ երկրի բոլոր կողմերից համախմբվեցին մայրաքաղաքում՝ մաս կազմելով Ամերիկայի հայկական համագումարի 2023թ.-ի հաջող Քարոզչական գագաթնաժողովի, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Կալիֆոռնիա, Ջորջիա, Մասաչուսեթս, Միչիգան, Նյու Ջերսի, Նյու Յորք, Ռոդ Այլենդ, Իլինոյս, Փենսիլվանիա, Ֆլորիդա, Տեխաս, Թենեսի, Օհայո, Վիրջինիա և Մերիլենդ նահանգներից քարոզիչներ հավաքվեցին ԱՄՆ Կոնգրեսում՝ կոնգրեսական գրասենյակների հետ ավելի քան 100 հանդիպումներ անցկացնելու համար՝ ի պատասխան Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամին և հայ ժողովրդի դեմ շարունակվող սպառնալիքներին։ Նրանք ընդգծեցին Հայաստանին և Արցախին ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը և հերթական Հայոց ցեղասպանությունը կանխելու պարտավորությունը։

Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի հետ Համագումարի հանդիպման ժամանակ Համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը քննարկեց Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը և այն ուղիները, որոնցով Միացյալ Նահանգները կարող է հստակ քայլեր ձեռնարկել դրան վերջ տալու համար, ինչպես նաև օգնության լուրջ փաթեթ տրամադրել Արցախին և Հայաստանին:

Մասնակիցները նաև բարձրաձայնեցին համայնքի խորը մտահոգություններն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող անմարդկային շրջափակման, հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի և նրանց ազատ չարձակելու, ինչպես նաև Արցախին և Հայաստանին մարդասիրական աջակցություն տրամադրելու կարևորության կապակցությամբ: Նրանք կոչ արեցին իրենց ընտրված կոնգրեսականներին աջակցել H.Res.108 բանաձևին, որով «դատապարտվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հայերի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները»:

«Այս հանդիպումների արդյունքում մենք ակնկալում ենք, որ ավելի շատ կոնգրեսականներ կմիանան Հայկական հարցերով հանձնախմբին և կաջակցեն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող օրինագծին»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Համագումարը շնորհակալություն է հայտնում ավելի մեծ հայ համայնքին իր հետևողական ակտիվության և եռանդուն աջակցության համար, որը հանգեցրեց ազդեցիկ գագաթաժողովի, որտեղ մենք ներկայացրեցինք հրատապ հայկական խնդիրները Կոնգրեսականներին»:

Եզրափակիչ միջոցառման՝ Կոնգրեսում ընդունելության ժամանակ Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և կոնգրեսականներ՝ Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նևադա) Ջիմ ՄաքԳավերնը (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Շիլա Ջեքսոն Լին (Դեմոկրատ, Տեխաս) և Սեթ Մեգազիները (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ) ողջունեցին Համագումարի քարոզիչների ջանքերը՝ իրենց համայնքն ակտիվորեն ներկայացնելու համար՝ թե՛ Կոնգրեսում, թե՛ իրենց տեղական շրջաններում: Նրանք ընդգծեցին, որ կարևոր է շարունակել հանուն Արցախի և Հայաստանի իրենց ձայները բարձրացնել և Կոնգրեսին տեղեկացված պահել։

Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Փալոնն ընդգծեց վարչակազմին շարունակաբար կրթելու անհրաժեշտությունը՝ այնպիսի քաղաքականություններ մշակելու համար, որոնք հաշվի կառնեն Բաքվում Ալիևի վարչակարգի անօրինական պահվածքը, մինչդեռ Կոնգրեսի անդամները բարձրաձայն աջակցում էին Հայաստանին և Արցախին և դատապարտում էին Ադրբեջանին:

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն իր անկեղծ երախտագիտությունը հայտնել Համագումարի անդամների հանձնառության համար, ովքեր եկան Վաշինգտոն՝ արցախահայության իրավունքները պաշտպանելու համար։ Նա նշեց, որ աշխարհաքաղաքական հաշվարկների շուրջ բանավեճերը բարդացրել են հարաբերությունները տարածաշրջանում, և որ մարդու հիմնարար կարիքներն ու իրավունքները չպետք է անտեսվեն։

Կոնգրեսում ունեցած հանդիպումներից բացի, Համագումարը նաև հանդիպումներ ունեցավ վարչակազմի հետ, ինչպես նաև հնարավորություն ունեցավ հանդիպել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի հետ և նրան հանձնեց Մորգենթաուի անվան մրցանակ։

Քարոզչական գագաթնաժողովից առաջ, Համագումարն անցկացրեց բազմաթիվ ճեպազրույցներ և վերապատրաստման դասընթացներ թե՛ կենդանի շփման, թե՛ առցանց տարբերակներով: Այս ուսումնական դասընթացները մասնակիցներին տրամադրեցին ավելի մանրամասն տեղեկատվություն օրենսդրության և օրենսդրական գործընթացի մասին, ինչպես նաև հստակ գործողությունների մասին, որոնք պետք է պահանջվեն իրենց կոնգրեսականներից:

Համագումարն իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում 2023թ.-ի Քարոզչական գագաթնաժողովի մեր հովանավորներին և դոնորներին.

Գագաթաժողովի հովանավորներ

Դեյվիդ և Մարգարիտ Մգրուբլյաններ

Գոռ և Սոնա Ադամյաններ

Էնթոնի և Նենսի Բարսամյաններ

Վիգեն եւ Հուրի Ղազարյաններ

Աջակից դոնորներ

Ջեյսոն Կապիցի

Դիրան Դեպանյան

Արամ Գավուր

Զարեմա Ջարամիլո

Մայքլ և Նոել Քահայաններ

Սթիվեն Քեյթանջյան

Արմեն Մեյեր

Լիսա Ներսեսյան Ռիչարդսոն

Անի Սփիրս

Դոնորներ

Անժելա Ադամյան, Նաիրա Բաբայան, Ջեյմս Քոնելի,

Հակոբ և Մարի Ղաջանյաններ, Գարի Ջավիզյան,

Էնն ու Ռոբերտ Նորիսներ և Սարա Սայթս

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930