Լրահոս
Օրվա լրահոսը

«Համեմատելի չի, ես այն, ինչ արեցի, հեռացա, չէ՞, այնտեղ չեմ մնացել, չեմ զավթել». Լենա Նազարյանը՝ իր եւ Թովմասյանի ակցիաների մասին (տեսանյութ)

Ապրիլ 21,2023 17:14

Այսօր Aravot.am-ը ՔՊ պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանին հարցրեց՝ երեկ Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ ամբիոնի մոտ  իրականացրած քաղաքական ակցիան եւ բռնի ուժով ընդդիմադիր պատգամավորներին ԱԺ ամբիոնի մոտից հեռացնելը հիշեցրեց, որ տարիներ առաջ դուք էլ էիք Արարատ Միրզոյանի հետ նման ակցիա անում, ծխուկ էիք պայթեցնում ԱԺ-ում, հիմա ինչո՞ւ չեք հանդուրժում ակցիաները: Նա պատասխանեց. «Համեմատելի չի: Ես այն, ինչ արեցի, հեռացա, չէ՞, այնտեղ չեմ մնացել, չեմ զավթել այն, եւ մյուսները հնարավորություն են ունեցել խոսելու»: Ճշտեցինք՝ այսինքն տարբերությունն այն էր, որ Թագուհի Թովմասյանը թույլ չի տվել ամբիոնից խոսելու, դուք թո՞ւյլ եք տվել, նա պատասխանեց. «Խնդիրը դա էր, որ ոչ ոք չէր կարողանում»:

Հարցին՝ եթե հիմա ընդդիմությունը ծխուկներ պայթեցնի ԱԺ-ում, ձեզ համար նորմա՞լ կդիտվի այդ ակցիան, ընդհանրապես ընդդիմության նկատմամբ բռնության միջադեպերին ո՞նց եք վերաբերվում, նա պատասխանեց. «Չեմ ուզում հարցազրույց տալ, պարտավո՞ր եմ պատասխանել, չեմ ուզում պատասխանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930