Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանացի պատգամավորներին ներկայացրել են Արցախում ստեղծված իրավիճակը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը

Ապրիլ 27,2023 15:48

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորությունում` Մադրիդում: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ Լիլիթ Գալստյանը:

Այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Պաու Մարի Կլոսեի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում Իսպանիայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Պերե Ժոան Պոնսի եւ պատվիրակության անդամների հետ: Հանդիպումներին մասնակցել է նաեւ Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը:

Հանդիպումների ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի Կլոսեն կարեւորել է ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Իսպանիա եւ միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: Նա նշել է, որ մի քանի օր առաջ պատիվ է ունեցել ներկա գտնվել Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում հայագիտության ամբիոնի բացման արարողությանը:

Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի կողմից Հայաստանին համերաշխություն եւ աջակցություն, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի արգելափակման եւ դրա հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի կապակցությամբ մտահոգություն հայտնող հայտարարությունների միաձայն ընդունումը: Կարեւորվել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության տեղակայումը: ԱԺ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ խորհրդում Իսպանիայի առաջիկա նախագահությունը կնպաստի Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանն առնչվող հարցեր:

Պատվիրակության անդամները հանգամանալից ներկայացրել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը` անընդունելի համարելով միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը: Այս համատեքստում ընդգծվել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ ԽՎ-ում Իսպանիայի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ վեհաժողովի շրջանակում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությանը եւ Վանկուվերում կայանալիք առաջիկա տարեկան նստաշրջանի աշխատանքներին վերաբերող հարցեր:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930