«Արմենպրես». Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Մարիա Զախարովան նշել էր, որ հանդիպման ժամկետների մասին ավելի ուշ կտեղեկացնեն։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից ևս հստակ ժամկետներ չնշեցին։
«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաև՝ պայմանավորվածություններ։ Կոնկրետ ամսաթվի մասին կհայտնենք լրացուցիչ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։