Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյան․ «Ես ոչնչից չեմ վախենում»

Մայիս 04,2023 14:35

«Արդեն երկրորդ հարցուպատասխանն է Ազգային ժողովում, եւ ես ականտես եմ լինում, թե ինչ խորը եւ համապարփակ քննարկում է լինում տարբեր հարցերի շուրջ,  թերեւս մեր երկրի ոչ մի ղեկավար, եւ ոչ մի պառլամենտում նման բաց ու անկեղծ քնարկում չի եղել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Հարցին՝ արդյոք վախենո՞ւմ է, որ իրեն դավաճան կասեն, ինչպես երեկ վարչապետն ասաց, որ իրեն այնքան են դավաճան ասել, որ էլ չի վախենում, որ դավաճան կասեն, Մինասյանը պատասխանեց՝ ես ոչնչից չեմ վախենում՝ եթե գործում եմ իմ լիազորությունների եւ օրենքի շրջանակներում․ «Իսկ եթե ապօրինիություն գործեմ՝ պետք է վախենամ արդարադատությունից»։

Արդյո՞ք սահմանադրական բարեփոխումներով սուպերվարչապետության մոդելը փոխվելու է, այս հարցին ի պատասխան նախարարն ասաց՝ հայեցակարգային փուլում կառավարություն-ԱԺ զսպումների եւ հակակշիռների իմաստով շտկումներ են արվել, սակայն պառլամենտական կառավարման մոդելը պահպանվելու է,  90%-ը  դրա  օգտին է քվեարկել․«Փոխվելու է զսպումների եւ հակակշիռների համակարգը, հստակեցվելու է այն կազուսային, փակուղային իրավիճակը, որը լինում էր ԱԺ–Սահամանադրական դատարան այս ցիկլի մեջ»։

Նա ասաց, որ նախագահի լիազորությունների ընդլայնում չի նախատեսվում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031