Լրահոս
Օրվա լրահոսը

Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում առաջին անգամ 5G գործարկել է ապրիլի 6-ին

Մայիս 08,2023 18:04

Panorama. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր տեղեկացրել է, որ հանձնաժողովի իրականացրած մրցույթի արդյունքում կգործարկվի 5G տեխնոլոգիայի ցանց:

Նկատենք, որ դեռևս ս.թ. ապրիլի 6-ին Վիվա-ՄՏՍ-ը հայտարարել էր, որ Երևանի փոքր կենտրոնում գործարկել է 5G ցանց: Այնուհետև, որոշ ժամանակ անց, 5G ցանց գործարկվել է նաև Գյումրիում:

Panorama.am-ը դիմել է Վիվա-ՄՏՍ ընկերությանը՝ խնդրելով մեկնաբանել ՀԾԿՀ հայտարարությունը:

«Ի պատասխան Ձեր՝ 08.5.2023 գրության, տեղեկացնում ենք, որ Վիվա-ՄՏՍ-ը զերծ է մնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը մեկնաբանելուց:

Տեղեկացնում ենք, որ Վիվա-ՄՏՍ-նն առաջին անգամ Հայաստանում 5G ցանց գործարկել է ս.թ. ապրիլի 6-ին: Այնուհետև, ս.թ. ապրիլի 14-ին Վիվա-ՄՏՍ-ը 5G ցանց է գործարկվել է նաև Գյումրիում»,-ի պատասխան գրավոր հարցման՝ հայտնեց ընկերության ԶԼՄ-ների հետ հարաբերությունների ստորաբաժանման համակարգող Վահե Իսահակյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031