Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության հասնում են հաղթանակ ամրագրելով, հաղթանակն ամրագրում են՝ պայքարով… ավելի ուժեղ, ավելի հաստատակամ, ավելի անկոտրում. Մանե Թանդիլյան

Մայիս 09,2023 14:59

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության օրն է… հաղթանակ, որի համար մեր ժողովուրդը մղեց իր հերոսական ու փառահեղ պայքարը… խաղաղություն, որը դարձավ հայ մարդու կյանքի, գոյատևման և ապրելու նպատակը։

Այս օրը ծանրակշիռ ապացույց է այն բանի, որ սեփական ուժերի վրա հույս դնելով, մեր մեջ պայքարի ուժ գտնելով և այդ գաղափարական պայքարը տանելով է հնարավոր պաշտպանել մեր հողում հայ մնալու և հայկական ապրելու իրավունքը, որից այսօր մեզ փորձում են զրկել։

Խաղաղության հասնում են հաղթանակ ամրագրելով, հաղթանակն ամրագրում են՝ պայքարով… ավելի ուժեղ, ավելի հաստատակամ, ավելի անկոտրում։

Խաղաղության և հաղթանակի համար պայքարը շարունակվում է այսօր և դեռ պիտի շարունակվի այնքան, քանի դեռ հայ ժողովուրդն ինչպես 78 և 31 տարի առաջ, այնպես էլ այսօր, իր ազատատենչ ոգով ու սխրանքների գնալու հաստատակամությամբ չի կանգնեցնի բարբարոսությունը, էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը:

Նորանոր հաղթանակների ձգտումը, միասնականությունն ու սեփական ուժերին ապավինումն են լինելու մեր շարունակվող պայքարի գաղափարական հանգրվանն ու նոր հաղթանակների կերտման արդար ուղին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031