Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հետնամասում գտնվող կանաչ գոտում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի. shamshyan.com

Մայիս 10,2023 22:55

Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հետնամասում գտնվող կանաչ գոտում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև հրացան, իսկ դատաբժիշկը զննելով դին՝ գրպանում հայտնաբերեց չկրակված հրացանի փամփուշտ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը նշված հրացանով իր վրա կրակելու միջոցով ինքնասպան է եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031