Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի ներում խմածներին»․ ուժեղացված հսկողություն Գյումրիում՝ պարեկային ծառայության պետի մասնակցությամբ (ֆոտոշարք)

Մայիս 25,2023 22:05

Այսօր աշխատանքային այցով Գյումրի էր  ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։

Նա  մարզի պարեկային ծառայության աշխատակիցների հետ  հանդիպումն անցկացրեց քաղաքի կենտրոնական մասում՝ Հայուհու հրապարակում՝ հանձնարարականներ հնչեցնելով։

«Ոչ մի ներում խմած վարորդներին, բայց այն քաղաքացիները, ասենք՝ տատիկ-պապիկները կլինեն, կամ գյուղից եկած մարդիկ, որոնք մոռացել են ամրագոտի գցել, զգուշացնում եք, ներողամիտ եք լինում, և խախտումը տեղում վերացնել եք տալիս»,-հրահանգեց Արթուր Խուդինյանը՝ մարզում ուժեղացված հսկողություն սկսելուց առաջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031