Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Խաչատրյան․ «Ինքն ո՞վ է՝ զանգվածային անկարգությունների համար դատապարտված, նախկին, ներկա եւ ապագա սադրիչ»

Մայիս 27,2023 21:16

«Նախկին ասելով` ի՞նչ նկատի ունեք։ Մենք բոլորս մեր անցյալից ենք գալիս։ Նախկին գեներալ լինո՞ւմ է։ Լինում է գեներալ, նախկին բժիշկ, նախկին հետախույզ։ Իսկ ինքն ո՞վ է՝  զանգվածային անկարգությունների համար դատապարտված անձ, նախկին, ներկա եւ ապագա սադրիչ՝ ինձ համար»,-այս մասին այսօր «Կանայք հանուն համազգային միասնության» հավաք-քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։ Նա անուն չտվեց, բայց ակնհայտ էր, որ խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է։

Խաչատրյանն ասաց, որ չի ցանկանում որեւէ մեկին վիրավորել, բայց իր ընտանիքը թիրախավորված է, ընդ որում, ոչ միայն իր ընտանիքը․ «Մենակ ես չեմ  թիրախավորված, բոլորն են թիրախավորված։ Ասում են իրենց տղային թիրախավորել են։ Իրենք են թիրախավորել բոլորին, հայ ժողովուրդը թիրախավորված է։ Տեսե՞լ եք սնայպերը էն լույսը որ ուղղում է, սկզբում լազերային луч-ը գնում, հետո խփում է, այ էդ լազերային луч-ը հիմա բոլորիս վրա կա։ Մեզ ինչի՞ տեղ են դրել, ասում են 120 հազար հոգուն տանք, փրկվենք։ Իրեն լսողներ չկան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031