Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկատուները խարդախություններ էին անում՝ փաստաթղթերի կեղծմամբ գումարն այլ հաշիվներին էին փոխանցում»․ գործադիրը հարկային օրենսգրքում փոփոխություն կատարեց

Հունիս 01,2023 12:43

«Եղել են խարդախությունների դեպքեր, երբ որոշակի փաստաթղթերի կեղծմամբ հարկ վճարողները գումարը իրավաբանական անձի աշխատակցի կողմից այլ հաշիվներին էին փոխանցում, դրանով թե՛ պետությանն էր վնաս պատճառում, թե՛ տվյալ իրավաբանական անձին»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Այս խնդիրը հաշվի առնելով` ՊԵԿ-ն առաջարկում է օրենսդրական փոփոխություն, ըստ որի սահմանվում է միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը եւ կարգը։

Գործադիրը հավանություն տվեց նախագծին, ըստ այդմ, սահմանվում է, թե որ դեպքերում հարկային մարմին ներկայացված իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին կարող է փոխանցում լինել։ ՊԵԿ նախագահի ներկայացմամբ՝ նախկին կարգավորումներով հարկ վճարողը կարող էր ցանկացած այլ բանկային հաշիվ նշել, որպեսզի միասնական հաշվից գումարի փոխանցումը կատարվեր:

Բադասյանի փոխանցմամբ՝ այս որոշմամբ նման փոխանցում կարող է արվել վերակազմակերպման դեպում, երբ իրավահաջորդի բանկային հաշվին կարող են փոխանցվել գումարները, կազմակերպության լուծարման դեպքում, անհատ ձեռնարկատերի եւ նոտարի դեպքում իրենց կարգավիճակը կորցնելուց հետո որպես ֆիզիկական անձ իրենց հաշիվներին փոխանցելիս , պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում համապատասխան գանձապետական հաշիվներին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930