Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. չհաճախող ուսուցչին աշխատավարձ եւ արձակուրդային է վճարվել

Հունիս 18,2023 13:00 Share

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՈԲ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բամբակաշատ գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Գ.-ն հաճախակի չի ներկայացել աշխատանքի, գտնվել է արտերկրում, սակայն դրա դիմաց ստացել է աշխատավարձ: Ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Ա.Գ-ն դպրոցում աշխատանքի է ընդունվել 11.09.2020 թ․-ին որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, 2021 թ. մայիսի 30-ին դիմում է ներկայացրել 60 օր չվճարվող արձակուրդի համար, նույն օրը դիմում է ներկայացրել նաև 60 օրից հետո հերթական արձակուրդի համար եւ աշխատանքից ազատվել է 24.08.2021 թ․-ին ստանալով մեկ տարվա ամբողջ արձակուրդային գումարը՝ 169198 դրամ:

Այնուհետև Ա.Գ.-ն աշխատանքի է ընդունվել 01.11.2021 թ․-ին եւ իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից 22.04.2022 թ․-ին, որից հետո կրկին աշխատանքի է ընդունվել 07.11.2022 թ․-ին եւ ազատվել աշխատանքից 18.04.2023 թ․-ին՝ իր դիմումի համաձայն: Ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Ա.Գ.-ի ստացած արձակուրդային գումարից հետգանձում չի կատարվել, բացի դրանից դպրոցի տնօրենը նրան աշխատանքից ազատելուց հետո առաջացած թափուր տեղի համար 7 օրվա ընթացքում չի հայտարարել մրցույթ՝ խախտելով ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանը:

Ըստ իրավապահների, Ա.Գ.-ի կողմից ներկայացված դիմումներից մեկում բացակայում է վերջինիս ստորագրությունը, ինչպես իսկ մյուս դիմումների վրա առկա ստորագրություններն ակնհայտ տարբերվում են միմյանցից,  24.08.2021 թ․-ի ազատման դիմումն էլ բացակայում է:

Զեկուցագրերը, ամփոփագիրը եւ կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    խի էք սուտ ինֆորմացիա տարածում
    դուք տեղյակ էք որ ձեզ սխալ տեղեկություն են տվել ես եմ աշխատել այդ դպրոցում ու նման բան չի եղել

Պատասխանել