Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտական դպրոցի տնօրենի դուստրը բացակայել է աշխատանքից․ ահազանգ ոստիկանությանը

Հունիս 18,2023 18:21 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրենը, դպրոցում գործավար է ընդունել դստերը՝ Մ․ Ա․-ին։ Վերջինս հրամանագրվել է 2021 թ.-ի մայիս ամսին  ու մինչեւ օրս աշխատում է։ Ըստ ահազանգի՝ Մ․Ա․-ն, չնայած պարբերաբար բացակայել է աշխատանքից, բայց վարձատրվել է։

Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: