Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես էլ չեն հասկանում, որ մայթերը չի կարելի ասֆալտել. Մեսրոպ Առաքելյան

Հունիս 19,2023 17:43

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընտրություններից առաջ ասֆալտապատման մոլուցքը այժմ էլ փոխանցվել է այս իշխանություններին։ Եվ այդ մոլուցքն այնպես է մթագնել քաղաքային իշխանությունների ուղեղը, որ աչքերի առաջ ինչ տեսնում, ասֆալտում են։

Պատասխանատու պաշտոնյաններն այդպես էլ չեն հասկանում, որ մայթերը չի կարելի ասֆալտել, ՉԻ ԿԱՐԵԼԻ!!!

Ասֆալտի վրայով չի կարելի քայլել, այն էլ Երևանի նման շոգ քաղաքում։ Արևի ճառագայթներից ասֆալտի վրա ջերմաստիճանը ամռանը հասնում է մինչև 60 աստիճանի, ինչի արդյունքում ասֆալտի թունավոր հոտը և ջերմությունից ասֆալտից դուրս եկող ծանր մետաղները հայտնվում են մայթերով քայլող մարդկանց, առաջին հերթին երեխաների օրգանիզմում։ Այս ամենը առաջացնում է ինչպես շնչառական, այնպես էլ սրտանոթային հիվանդություններ։

Էլ չեմ խոսում, ասֆալտի շերտի վրայով քայլելու անհարմարությունների մասին, բայց դե, ընտրություններ են, պետք է արագ աշխատել, շատ արագ ու շատ անորակ։

Սրա հետ կապված մի անեկդոտ հիշեցի։ Ասֆալտը գնում է«կատոկի» մոտ, ասում՝ էս վերջերս ինձ «չես դզում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930