Լրահոս
Օրվա լրահոսը

Չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք օդանավակայանում ուղևորափոխադրում իրականացնեն. Փաշինյան

Հունիս 22,2023 13:54
taxi

Շուկայում տաքսի ծառայությունների էլեկտրոնային հարթակները մեծ տեմպերով աճում են, կառավարության այսօրվա նիստում նկատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, թե դեռևս 2018 թվականից են որոշել կարգավորել ոլորտը:

Նա խոսեց տրանսպորտի ոլորտի որոշումների մասին. առաջին որոշումը վերաբերում է օդանավակայանում գործող տաքսի ծառայություններին, համաձայն որի՝ տարածքում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտին համապատասխանող տաքսի ծառայություններ: Երկրորդ որոշումը վերաբերում է օդանավակայանից Երևան ավտոբուսային երթուղու հիմնադրմանը:

«Երկուսն էլ շատ կարևոր հարցեր են, այդ թվում՝ մեր երկրի իմիջի տեսակետից: Եվ մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ զբոսաշրջության և ուղևորափոխադրումների ոլորտում շատ մեծ զարգացումներ ունենք: Մյուս կողմից՝ պետք է այդ հարցը դիտարկել, որ օտարերկրացին Հայաստանի օդանավակայանի դռնից դուրս է գալիս և տեսնում է, որ ոչ մի հանրային ծառայություն իրեն չի առաջարկվում: Սա լուրջ պրոբլեմ է, որևէ զարգացած երկրում նման բանը նոնսենս է, համարյա քաշքշոցի հասնող որսը տաքսիների ուղևորների համար, կներեք, անընդունելի է, որքան էլ հասկանալի է սոցիալական կամ աշխատանքի նկատառումով: Եվ այստեղ մենք ակնկալում ենք, որ մեր ծառայությունները, ոստիկանությունը, տեսչական մարմինները, ՏԿԵՆ-ը սկզբունքային աշխատանք կիրականացնեն:

Ես չգիտեմ՝ արդեն մրցույթ եղե՞լ է, հաղթող եղե՞լ է տաքսիների հետ կապված, բայց մենք պետք է ամեն ինչ անենք: Ոչ թե ամեն ինչ անենք, այլ պետք է այդ սկզբունքը պահենք. չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ իրականացնել»,- ասաց նա:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930