Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է գնանք ամբողջական համախմբման». Րաֆֆի Հովհաննիսյան

Հունիս 23,2023 15:24

«Կան տարբեր նախաձեռնություններ, եւ ես` որպես քաղաքացի միայն կարող եմ մի հարթության մեջ ողջունել այդ մարդկանց լուծում գտնելու մղումը: Բայց մյուս կողմից՝ պետք է ավագի զգուշացում արտահայտեմ, որովհետեւ որքան էլ մարդիկ նախանձախնդիր են, սրտացավ են, հիմա ժամանակը չէ՝ հին ու նոր շարժումներ հայտարարելու։ Եվ խելացի, ինտելեկտով օժտված մտավորականներ, հոգեւորականներ, ինժեներներ, բժիշկներ, քաղաքագետներ՝ ամեն մեկը չպետք է վեր կենա ու իր շարժումը նախաձեռնի, իր խմբակը վերցնի հարյուրներով, հազարներով, մի-մի ծրագիր արտահայտի…» , –«Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով. «Միգուցե դա լավ է որոշ շրջանակների համար՝ հասարակական ակտիվություն, երիտասարդական ավյուն ներշնչելու իմաստով, բայց այսօր շաբաթների, ամիսների ժամանակ չունենք՝ Արցախի ամբողջական պաշարման լույսի ներքո եւ Հայաստանի պետական ապագայի սպառնալիքներին դեմ հանդիման: Մենք պետք է գնանք ամբողջական համախմբման, ոչ թե մեխանիկորեն ամեն մեկին կողք-կողքի բերելով, այլ պետք է գնալ հավաքական պատասխանատվության, ղեկավարման, առաջնորդման մեխանիզմի ելման միջոցով»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց. «Հիշում եք, որ ամիսներ առաջ, երբ դեռ մոդա չէր, ես առաջարկեցի այլընտրանքային մեթոդաբանություն, անգամ անունների միջոցով՝ ցույց տալու համար, որ այլընտրանք կա, վստահության խորհրդի, ներքին հավաքական պատասխանատվության միջոցով կարելի է ստեղծել մի այլընտրանքային մոտեցում, որ հասարակական զորակցության դեպքում կարելի է լուծել այս հարցը: Իհարկե, մնացած նախաձեռնություններն էլ ողջունելի են»: Նա ասաց, որ այժմ կարիք կա մեծ լուծման եւ հնարավորինս շուտ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930