Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանափակվելու է երթևեկությունը Գ. Հովսեփյան փողոցի՝ հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում

Հունիս 23,2023 22:22 Share

Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան փողոցով անցնող կոյուղատար համակարգը կառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցի հ. 61 դպրոցից մինչև Ա.Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում:

Ըստ այդմ, երթևեկությունն այդ հատվածով  ժամանակավորապես սահմանափակվելու է:

Վարորդներին առաջարկվում է ծանրաբեռնված երթևեկությունից խուսափելու համար  օգտվել Լ.Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել