Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ունեցվածք ունի Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքը. «Ժողովուրդ»

Հունիս 29,2023 11:01

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Պետրոսյանը հանդիսանում է 2014 թվականին Կոտայքի մարզի Ակունք գյուղում գնված հողամասի միակ սեփականատերը։ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող անշարժ գույքերի պարագայում նա համասեփականատեր է կնոջ՝ Արմինե Պետրոսյանի հետ։

Ռոմանոս Պետրոսյանը, պարզվում է, մեքենա չունի։ Ուսումնասիրելով նրա դրամական միջոցները, պարզ է դառնում, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը 2022 թվականի սկզբում իր բանկային հաշիվներին ունեցել է 3 մլն 60 հազար դրամ, որը տարվա վերջին դարձել է 8 մլն 605 հազար դրամ, իսկ, ահա, նրա կանխիկ գումարը 5 մլն-ից տարեվերջին դարձել է 3 մլն։ Սա՝ այն դեպքում, երբ մեկ տարում Պետրոսյանը 21 մլն դրամից ավելի եկամուտ է ունեցել, որից 19 մլն դրամը նրա աշխատավարձն է, իսկ մյուս մասն էլ նա ստացել է Պետական եկամուտների կոմիտեից։

Ըստ հայտարարագրի՝ նա հանդիսանում է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ կառավարման խորհրդի նախագահը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930