Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է նոր տեսանյութ, ըստ որի՝ ռուսները Հագարի կամրջի վրա սադրանքի ժամանակ ոչ թե օգնում, այլ խանգարում են ադրբեջանցիներին

Հուլիս 07,2023 12:30 Share

Ռուսական Рыбарь տելեգրամ ալիքը հրապարակել է հունիսի 15-ին տեղի ունեցած սադրանքի վերաբերյալ նոր տեսանյութ։ Ըստ ամբողջական տեսանյութի՝ ռուս խաղաղապահները Հագարի կամրջի վրա դրոշ տեղադրելու փորձի ժամանակ ոչ թե օգնում, այլ խանգարում են ադրբեջանցիներին:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի սահմանապահները սադրանքի էին դիմել և իրենց դրոշը տեղադրել ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող անցակետում։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն անդրադառնալով այս տեսանյութին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ակնհայտ է, որ սկզբում ՌԴ խաղաղապահները առնվազն 2 անգամ վիճաբանության մեջ են մտնում, հրում ադրբեջանական զինվորներին (նաև հակառակը):

Ակնհայտ է, որ ՀՀ-ի կողմից բանակցողներ էին առկա՝ երևի սահմանապահ տղերքն էին: Այդ բանակցություններից հետո է տեղի ունենում ադրբեջանական դրոշի տեղադրում: Ինչո՞ւ եմ այդ պնդումը անում. բացի, որ «Рыбарь»–ն էր գրել դրա մասին, աջ անկյունում, երբ նայում ենք ժամանակին՝ բանակցություններ 12:06, իսկ տեղադրումը 12:15:

Հիմա հարց՝ իհարկե հռետորական. արդյոք այս պրոցեսները համաձայնեցված չէր Հայաստանի ոչ հայկական կառավարության և Ադրբեջանի միջև»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31