Հունիսի 15-ին ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ ձեզ` սա Արմեն Աշոտյանի կողմից իշխանությանը, հատկապես Նիկոլ Փաշինյանին ակտիվ քննադատելու հետեւա՞նք է, թե՞ ոչ: GALLUP International Association-ի իրականացրած այս հարցմանն ի պատասխան՝ 24.2%-ը պատասխանել է՝ միանշանակ այո, 17.1%-ը՝ ավելի շուտ այո, 12.9%-ը՝ ավելի շուտ ոչ, իսկ 19.8%-ը՝ միանշանակ ոչ: 26.0%-ը դժվարացել է պատասխանել:

46.2%-ը քաղբանտարկյալ է համարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, 24.0%-ը՝ Հանրային ձայն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին, իսկ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՝ 20%-ը: 39.0%-ը դժվարացել է պատասխանել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































