Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբանիան արգելափակել է հակաադրբեջանական փաստաթուղթը 2022թ. Ֆրանկոֆոնիայում. Ալիև

Հուլիս 07,2023 19:01

2022թ. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Ալբանիան կանխել է «հակաադրբեջանական փաստաթղթի» ընդունումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալբանիայի իր գործընկեր Բայրամ Բեգայի հետ հանդիպմանը:

«Ես արդեն շնորհակալություն հայտնել եմ պարոն նախագահին և Ալբանիայի կառավարությանը նախորդ տարվա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Ադրբեջանին աջակցելու համար, որտեղ կազմակերպության անդամ-երկրներից մեկը փորձում էր հասնել եզրափակիչ փաստաթղթում հակաադրբեջանական բովանդակությամբ դրույթի ներառմանը և ընդունմանը: Հենց Ալբանիան է արգելափակել այդ փորձը»,- ասել է Ալիևը:

Նա շնորհակալություն է հայտնել Ալբանիայի նախագահին՝ այդ քայլն անվանելով որպես «բարեկամության, միջազգային իրավունքի, երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ամուր հավատարմության ապացույց»:

«Այնպես որ, անգամ այնպիսի կազմակերպություններում, որտեղ Ադրբեջանը չի կարող իրեն պաշտպանել, մենք ունենք եղբայր, ինչպիսին Ալբանիան է, որը կարող է դա անել: Եվ մենք շատ երախտապարտ ենք դրա համար»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31