Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան․ «IWF-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ֆեդերացիայի նկատմամբ»

Հուլիս 07,2023 21:21

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանի հետ կապված միջադեպը թուրքական եւ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները հմտորեն օգտագործում են Հայաստանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով։ Մարզաձեւի եվրոպական ֆեդերացիան արդեն Նազիկ Ավդալյանին տեղափոխել է պահեստային մրցավարների շարք։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Aravot.am-ին ասաց, որ Թուրքիայի ֆեդերացիան համացանցում տարածված տեսանյութը արդեն ուղարկել է նաեւ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա։ «Ամենայն հավանականությամբ պատժամիջոց կկիրառվի Հայաստանի ֆեդերացիայի նկատմամբ ու դա կլինի այս տարվա մեջ արդեն երկրորդը։ Առաջինը, երբ միջազգային ֆեդերացիան մերժեց աշխարհի առաջնությունը Երեւանում անցկացնելու Հայաստանի հայտը»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Կեցցես Նազիկ ջան, դու արժանապատիվ հայ ես և շատ ճիշտ ես վարվել, մի փոքր անգամ չանհանգստանաս։ Նշանակություն չունի, որ պատժվել ես, դրանից քո վարկանիշն ավելի կբարձրանա։ Հայ տղամարդիկ քեզնից օրինակ պետք է վերցնեն։ Հիացած ենք քո նման հայ կնոջ տեսակով, որ բացահայտ արհամարում է թշնամուն։ Այդպիսին պետք է լինի պատիվ ունեցող հայը։ Շնորհակալություն։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31