Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 3-րդ հարկից վայր ընկած 7 տարեկան տղան մահացել է․ նա ընտանիքի միակ երեխան էր

Հուլիս 14,2023 10:16

Ինչպես հայտնել էր shamshyan.com-ը, Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասի բազմահարկ բնակարաններից մեկի 3-րդ հարկից ուշ երեկոյան վայր էր ընկել 7 տարեկան տղա, որին տարածքում հսկողություն իրականացնող պարեկներն էին տեղափոխել Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեխան մահացել է․ ողջ անձնակազմով ժամեր շարունակ պայքարել են երեխայի փրկելու համար, նույնիսկ մի պահ սրտի կանգն է գրանցվել, հաջողվել է կարգավորել։ Երեխայի գլուխը, ցավոք, ըստ տնօրենի, փշրված է եղել, ամբողջապես դեֆորմացված։

Նախնական տեղեկություններով, տղան  խաղալիքով է խաղացել, որը ձեռքից սահել է, փորձել է բռնել այն ու պատշգամբից  վայր  ընկել։ Երեխայի ընկնելը նկատել են հարևանները։ Նա ընտանիքի միակ երեխան է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31