Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց Գլենդելում՝ ընդդեմ Արցախի շրջափակման

Հուլիս 24,2023 11:28

Հուլիսի 22-ին Գլենդելի պատկերասրահի դիմաց տեղի ունեցավ հայ մայրերի հանրահավաքը։ Հանրահավաքի մասնակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի և իրենց հողում առանց սննդի և դեղորայքի մնացած 30 հազար երեխաների:

Ակցիայի ավարտին ցուցարարները սննդամթերքով և մանկական սնունդով փաթեթներ թողեցին Գլենդելի պատկերասրահի դիմաց՝ իրենց համերաշխությունը հայտնելով Հայաստանում և Արցախում ապրող հայրենակիցներին։

Հաջորդ ակցիան տեղի կունենա հուլիսի 27-ին ժամը 14:00-ին Լոս Անջելեսի Կարմիր Խաչի գրասենյակում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31