Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար կարեւոր է ունենալ իմ հայրենիքը՝ Արցախի հետ միասին». Աստղիկ Ավետիսյան

Հուլիս 26,2023 21:50

«Ես դուրս եմ եկել, իմ ձեւով պայքարում եմ, որովհետեւ ինձ համար կարեւոր է ունենալ իմ հայրենիքը՝ Արցախի հետ միասին, ամուր կանգնել իմ հողի վրա, լինել քաղաքացի եւ գիտակցել, որ դու ունես պատկանելիություն»,-թարգմանչուհի Աստղիկ Ավետիսյանի մոտեցումն է սա: Իր մոտեցումը նա պաշտպանում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ՝ հացադուլով:

Հիշեցնենք, հուլիսի 17-ից, «Կանայք հանուն Արցախի» նախաձեռնությունը մեկօրյա հացադուլների ակցիաներ է իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ: Նպատակը՝ միջազգային եւ իրավապաշտպան կառույցների ուշադրությունը հրավիրել Արցախում հումանիտար ճգնաժամի վրա եւ կանխել վերահաս աղետը:

«Փաստը մնում է փաստ, որ որքան էլ մեզ փորձել են կոտորել, վերացնել եւ միգուցե ինչ-որ ժամանակահատված էլ պետականություն չենք ունեցել, բայց մենք կանք, ապրում ենք, ունենք պետություն եւ հայրենիք:

Ճիշտ է, հիմա դժվարությունների միջով ենք անցնում, բայց Հայաստանը վստահաբար լինելու է»,- ասում է մեր զրուցակիցը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ ակնարկ էր անում երեկ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր այն մասին, որ հայերի կյանքում եղել են պատմական շրջաններ, երբ պետություն ու պետականություն չենք ունեցել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31