Լրահոս
Օրվա լրահոսը

Բասկետբոլի Ա-լիգայի հաղթողն «Արթիկ»-ն է, որը եզրափակիչում ուժեղ է եղել «Ուրարտու»-ից

Հուլիս 31,2023 13:57

Բասկետբոլի Ա-լիգայի հաղթողն «Արթիկ»-ն է, որը դիտարժան ու լարված խաղում 95:86 հաշվով առավելության է հասել «Ուրարտու»-ի նկատմամբ:

3-րդ տեղի խաղում էլ ուժեղ են եղել ԲԿՄԱ-ի բասկետբոլիստները, որոնք ողջ հանդիպման ընթացում զիջելիս են եղել մրցակցին, սակայն վերջնամասում հավաքվել են ու գերազանցել «Դվին»-ին ընդամենը 3 միավորի տարբերությամբ՝ 94:91:

Գավաթը հաղթողին հանձնել է Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը, որոշվել են նաեւ անհատական պայքարում լավագույնները: Մրցաշարի ամենաարժեքավոր բասկետբոլիստը Դավիթ Խաչատրյանն («Արթիկ») է, մարզիչը՝ Գոռ Մովսիսյանը («Արթիկ»), Լավագույն երիտասարդ բասկետբոլիստը՝ Հայկ Կարախանյանը («Արթիկ»), Լավագույն հայ բասկետբոլիստը եւ լավագույն խաղարկողը՝ Դանիիլ Գեւորգյանը («Ուրարտու»):

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31