Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշնակցականների մուտքն արգելելու՝ իշխանությունների ցուցակներն են». Գեղամ Մանուկյանը՝ երիտասարդ դաշնակցականի մուտքն արգելելու մասին

Օգոստոս 02,2023 11:08

Aravot.am-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանից մեկնաբանություն խնդրեց ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցության՝ Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղի անդամ, Հայ Երիտասարդաց Դաշնակցության ԱՄՆ Արեւելյան շրջանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ:

«Երեկ առավոտից Արենի Մարկոսյանին առանց որեւէ հիմնավորման, առանց որեւէ բացատրության թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան: Երեկ պատգամավորներով գնացինք օդանավակայան, սահմանապահները ոչ մի բացատրություն չէին տալիս, ժամերով կանգնեցրել են, թե աշխատանքային ժամին նոր բացատրություն կլինի: Նույնիսկ չեն էլ ասում, որ եթե մուտքն արգելում են, մարդուն վերադարձնում են իր ժամանման երկիրը՝ Լիբանա՞ն կամ իր քաղաքացիության երկիրը՝ ԱՄՆ, թե՞ ոչ»,- Aravot.am-ին փոխանցեց Գեղամ Մանուկյանը:

Հարցրինք՝ իսկ իրենք ինչ կասկածներ ունեն, ի՞նչ պատճառով Արենի Մարկոսյանին թույլ չեն տալիս մտնել Հայաստան: «Բնականաբար Արենի Մարկոսյանը դաշնակցության երիտասարդականի անդամ է, այս իշխանությունների սովորական ցուցակներն են՝ դաշնակցականների մուտքը Հայաստան արգելելու, որպեսզի Զարեհ Սինանյանը երիտասարդական համաժողով կազմակերպի»,-ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031