Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյանն ընտրվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ

Օգոստոս 07,2023 11:51

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցն է եղել։

Հիշեցնենք, որ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել։  «Ազատ հայրենիք-ՔՄԴ»  խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրել էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Նրան կողմ է քվեարկել 22, դեմ՝ 9 պատգամավոր։

ԱԺ արտահերթ նստաշրջանին մասնակցել են նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031