ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի՝ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը թեժ քննարկումների թեմա է դարձել ՀՅԴ հայաստանյան կառույցում:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանից։
«Ինչպես ցանկացած կարևոր հարց, այնպես էլ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի՝ Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու հարցը հանգամանորեն քննարկվել է ՀՅԴ-ում, այդ թվում՝ ՀՅԴ Հայաստանի կառույցում։
Պայմանավորված հարցի բնույթով և Արցախում ստեղծված իրավիճակով՝ հարցը քննարկվել է հանգամանորեն, և հաշվի են առնվել հարցի բոլոր նրբերանգները։ Իհարկե, այստեղ կան բազմաթիվ մտահոգություններ, սակայն դրանցից առավել է Արցախի անվտանգության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցը։ Հենց սա է եղել կայացված որոշման հիմքը»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































