Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Դատավորների միությունից դուրս եկած դատավորները, ի՞նչ առնչություն ունեն իշխանությունների հետ. «168 ժամ»

Օգոստոս 08,2023 11:34 Share

Դատավորների միությունը երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ կոչ անելով բոլոր այն դատավորներին, ովքեր իրենց գործունեությունը չեն տեսնում Միության կանոնադրական տիրույթում, լքել իրենց շարքերը:

Թե ովքեր են Միությանն իրենց անդամակցությունը դադարեցրել 168.am-ի հարցին ի պատասխան՝ Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը հայտնեց. «ՀՀ դատավորների միությանն իր անդամակցությունը դադարեցրել է մարտ ամսին անդամակցության դիմում ներկայացրած ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը: Եվս մեկ դիմում էլ ստացվել է սեպտեմբերի 1-ից անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Արման Կուրեխյանից»:

Նկատենք, որ Արթուր Դավթյանը ՔՊ-ական պատգամավոր էր, որը ոչ մի օր դատավոր աշխատած չլինելով` հանգրվանեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում, ոչ ավել, ոչ պակաս նախագահի պաշտոնում։ Իսկ Արման Կուրեխյանն իջևանցի է, ըստ տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանի հերթական դասընկերը։

Գոհար ՍԱՎԶՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»
շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031