Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկարատև խաղաղությունը պետք է հիմնված լինի միայն արդարության վրա». դեսպան Համբարձումյանը մասնակցել է Չարենցի բանաստեղծությունների իտալերեն թարգմանության երկրորդ հատորի շնորհանդեսին

Օգոստոս 09,2023 16:38

Օգոստոսի 6-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը Ռեջջո Կալաբրիայի ամենամյա Xenia Book Fair գրքի փառատոնի շրջանակներում մասնակցեց Եղիշե Չարենցի բանաստեղծությունների իտալերեն թարգմանության երկրորդ հատորի շնորհանդեսին։
Հատորը հրատարակման է պատրաստվել դեսպանության նախաձեռնությամբ և հրատարակվել Լեոնիդա Էդիցիոնի հրատարակչության կողմից։

Հատորն իտալացի ընթերցողներին է ներկայացնում  Չարենցի 1922-1937թթ. չափածո երկերը, ինչպես նաև Չարենցի դստեր՝ Անահիտ Չարենցի հոդվածը մեծանուն բանաստեղծի մասին՝ իտալերեն թարգմանությամբ։

Գրքի շնորհանդեսին ՀՀ դեսպանն իր ելույթում ընդգծեց Լեոնիդա Էդիցիոնի հրատարակչության հետ արդեն ավանդական դարձած  համագործակցության կարևորության մասին, նշեց, որ Չարենցի ստեղծագործությունների իտալերեն թարգմանությունը յուրահատուկ միջմշակութային կամուրջ ժողովուրդների միջև, որն էլ ավելի է ամրապնդում Հայաստանի և Իտալիայի միջև առկա մշակութային և հոգևոր կապերը։

Դեսպանը ընդգծեց, թե որքան կարևոր է Ռեջջո Կալաբրիայի շարունակական աջակցությունը հայ ժողովրդին և հատկապես այս պահին, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շրջափակման մեջ է՝ զրկված ամենաանհրաժեշտ՝ սննդից, դեղամիջոցներց, վառելիքից, գազից։

Իտալացի բանախոսներն իրենց ելույթներում ընդգծեցին հայերի և կալաբրիացիների նմանությունները, ընդգծեցին հայ քաղաքակրթության դերը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։

Հռոմի Լա Սապիենցա համալսարանի դասախոս Պրոֆեսոր Ջորջո Պիրասն ընդգծեց իր խոսքում համալսարանում հայագիտության բաժնի վերաբացման կարևորությունը, շեշտեց հայերենի առանձնահատուկ դերը հին մշակույթների ուսումնասիրության գործում՝ նշելով, որ բազմաթիվ կարևոր աշխատություններ մեր օրեր են հասել միայն հայերեն թարգմանությունների շնորհիվ, քանի որ բնագրերը չեն պահպանվել։

Պրոֆեսոր Ստեֆանո Յորֆիդան, շարունակելով դեսպանի հնչեցրած ահազանգը, ներկաների ուշադրությունը հրավիրեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների վրա։ Նա խոսեց Արցախի շրջափակման և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին, իր աջակցությունը հայտնելով և պատրաստակամություն հայտնելով կանգնել ճշմարտության և արդարության կողքին։ Նա շեշտեց, որ երկարատև խաղաղությունը պետք է հիմնված լինի միայն արդարության վրա։

 Իտալիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031