Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին կարողացանք հաղթահարել շատ դժվարին շրջանը». Վահագն Խաչատուրյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

Օգոստոս 10,2023 17:30

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի, հատկապես՝ հարավային շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման, իրականացվող բարեփոխումների նպաստման գործում ներդրած ջանքերի համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մեծ աշխատանքի համար, որ կատարել եք Ձեր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում: Իրականում հսկայական աշխատանք եք կատարել և այստեղ Ձեր անձնական ներդրումը մեծ է: Շատ ծրագրեր, որոնք սկսվել են կամ արդեն իրականություն են դարձել Ձեր նախաձեռնությունների շնորհիվ են: Վստահ եմ, որ Ձեր սկսած գործերը շարունակական կլինեն, որովհետև դրանք, իրականում, Հայաստանի զարգացման համար մեծ դեր ու նշանակություն ունեն»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպան Անդրեա Վիկտորինին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար: «Կարծում եմ, որ այս ամենը հնարավոր եղավ իրականացնել համատեղ ջանքերի շնորհիվ: Սա լավ համագործակցություն էր Հայաստանի կառավարության, շահագրգիռ կողմերի, քաղաքացիական հասարակության, Եվրոպական միության պատվիրակության, այնտեղ աշխատող մեր գործընկերների միջև: Կարծում եմ, որ միասին մենք կարողացանք հաղթահարել շատ դժվարին շրջանը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ընթացիկ և առաջիկայում նախատեսված տարբեր ծրագրերի իրականացման գործընթացին և գրանցված արդյունքներին:

Երկուստեք շեշտվել է Եվրամիության կարևոր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, շարունակական բարեփոխումների իրականացման գործում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031