Լրահոս
Օրվա լրահոսը

Բանվորի արձանը վերադառնում է. կառավարությունն այսօր այդպես որոշեց

Օգոստոս 11,2023 13:08

Խորհրդային ժամանակների հայտնի քանդակի` Բանվորի արձանի պատմական միջավայրը կվերականգնվի։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում։ Ըստ որոշման` հրապարակում գտնվող և ավելի վաղ օտարված գույքերի նկատմամբ հանրային գերակա շահ է ճանաչվել։ Խոսքը վերաբերում է երեք տարածքի։

Գործադիրի հիմնավորմամբ՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Երևան քաղաքի «Աշխատանքի» հրապարակում գտնվող Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի ինստալյացիայի տեղադրման և դրա պատմական միջավայրի վերականգնման անխոչընդոտ իրականացնելու հանգամանքով։

«Տարածքի բարեկարգումից հետո ըստ առաջարկվող տարբերակի՝ այն պետք է վերականգնվի որպես արվեստի օբյեկտ՝ ինստալյացիա, ժամանակակից մոտեցմամբ, որն իրենով կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը: Ինստալյացիան ցույց կտա պատմության մի մասը, և ժամանակակից տեխնոլոգիաները պատկերացում կտան՝ ինչպիսին էր արձանը այն ժամանակ և ինչքանով է պահպանվել: Արդյունքում Երևան քաղաքը կունենա մշակութային ժառանգության պահպանություն, արդյունավետ կառավարում և նոր բարեկարգված տարածք»,-նշված է կառավարության որոշման մեջ։

Կառավարությունը կարծում է, որ արձանի ու պատմական միջավայրի վերականգնումը նաև զբոսաշրջային նպատակներին կծառայի։

Գույքի օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել այս տարվա հոկտեմբերի 15-ը։ Նախատեսվում է գույքի անկախ գնահատման կազմակերպության միջոցով ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարությանը։ Փոխհատուցումն իրականացվելու է 2023 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից։

Լուսանկարը՝ «Երևան և երևանցիներ» – «Ереван и Ереванцы» Արթուր Էլբակյան ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031