Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքային կառավարման կարևորագույն սկզբունքներից է՝ ասֆալտը քայլելու համար չէ, ինչպես ՔՊ-ն Երևանի համար չէ. Մեսրոպ Առաքելյան

Օգոստոս 11,2023 15:51 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Բակերում՝ շենքերի դիմաց, հետիոտն հատվածները և մայթերը ասֆալտապատելը ուղղակի հանցագործություն է։
Իշխանությունն ափալ-թափալ աշխատանք ցույց տալու համար օր ու գիշեր անորակ ասֆալտ է անում։

Սրանով էլ նախկիններից ոչնչով չեք տարբերվում։ Այս օրերին ասֆալտի վրա օդի ջերմաստիճանը անցնում է 60 աստիճանը, իսկ ասֆալտից եկող թունավոր նյութերը առաջացնում են լուրջ հիվանդություններ՝ առաջին հերթին ասֆալտի վրայով քայլող երեխաների համար։

Քաղաքային կառավարման կարևորագույն սկզբունքներից է՝ ասֆալտը քայլելու համար չէ, ինչպես ՔՊ-ն Երևանի համար չէ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել