Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյան. «Ինտերը» շատ ուժեղ կիսապաշտպանություն ունի»

Օգոստոս 20,2023 16:23

Իտալիայի «A» սերիայի առաջնության մեկնարկային տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել «Մոնցայի» նկատմամբ եւ առայժմ այն չորս ակումբներից մեկն է, որ մեկնարկել է հաղթանակով:

Հանդիպումից հետո «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շփվել է լրագրողների հետ եւ գնահատական տվել իր թիմի կիսապաշտպանական գծին: «Մեր թիմը շատ ուժեղ է եւ դա մենք կապացուցենք խաղադաշտում: «Ինտերը» հիանալի միջին գիծ ունի, որտեղ խաղում են Չալխանօգլուն, Ֆրատտեզին, Բարելլան: Նրանցից յուրաքանչյուրն արժանի է տեղ ունենալ մեկնարկային կազմում: Վստահ եմ, որ մարզչական շտաբը ամեն մեկի համար էլ տեղ կգտնի: Այդ ֆուտբոլիստները արժանիորեն են անդամագրված ակումբի կազմում»,- Հենրիխի խոսքերը մեջբերել է ինսայդեր  Ջանլուկա դի Մարցիոն:

Երկրորդ տուրում «Ինտերը» արտագնա խաղ կանցկացնի «Կալյարիի» հետ օգոստոսի 28-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031