Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Բեմադրված բաներ են». Հովհաննես Գալստյանը՝ Փաշինյանի Սյունիք կատարած այցի մասին

Օգոստոս 21,2023 14:28

«Դա  ինդուստրիա է, շատ փողեր բերող, շատ գաղտնի եւ շատ բարձր հովանավորության ներքո, այնպես որ, որ օրը ուզել են, այն օրը տարածել են այդ տեսանյութը, ինչ ցանկացել՝ արել են: Հետեւաբար պետք չէ ընկնել հիստերիայի մեջ: Նույնն էլ տրանսգենդերին դանակահարելուն է վերաբերվում: Դա այնքանով է ողբերգական, ինչքան ցանկացած մարդուն դանակահարելը, դա քրեական գործ է: Եվ դա բերել-մտցնել կոնվենցիաների տակ, նշանակում է հասարակությանը հավկուրի ու տգետի տեղ դնել»,-«Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ անդրադառնալով մանկահասակ աղջկա դեմ մոր կողմից իրականացված գործողություններին, տրանդսգենդերի դանակահարությանը  եւ նման դեպքերը անհարկի հնչեղ դարձնելու միտումներին:

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելուն, ռեժիսորն ասաց, որ նրա այցի բոլոր դետալները բեմադրված էին՝ սկսած որդեկորույս մոր շնորհակալություն հայտնելուց ու Փաշինյանին գրկելուց:

«Որովհետեւ եթե մարդը ուզում է Նիկոլ Փաշինյանին մի բան ասել, իսկ Փաշինյանը չի ուզում, այդ մարդը երբեք չի կարողանա հասնել նրա մոտ: Այդ բոլորը բեմադրած բաներ են: Համոզված եմ, որ նրա այցից մեկ ամիս առաջ մեդիամասնագետները, PR  մասնագետները գնում են այնտեղ, նայում են՝ ով է ամենաանապահովը, ո՞ւմ են շատ փող տվել, կամ ում պետք է  էլի փող տան: Ամեն ինչ փողի մեջ է:

Ինձ համար հարգելի Առուշ Առուշանյանին էլ բերեցին հասցրեց փողին, ինչն ինձ համար ընդունելի չէ, բայց հասկանալի է: Բաներ կան, որ հասկանում ես, արդարացնես, չարդարացնես,  դա քո գործը չի, քանի որ դու իր կաշվի մեջ չես: Դրա համար ես իրեն չեմ արդարացնում, չեմ էլ մեղադրում:

Մարդը բառացի ասաց՝ 6 մլրդ գումար է գալիս Սյունիք, 3 մլրդը դրա ստորագրությամբ, եւ եթե նա (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) իր ստորագրությունը հանի, չի գալու էդ գումարը, ես էլ 30 հազար հոգու համար պատասխանատու եմ: Ես հասկանում եմ դա, որովհետեւ գիտեմ, որ ցավոք, Հայաստանում ամեն ինչը բերել, հասցրել են փողի»,-ասաց Հովհաննես Գալստյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031