Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի նախնական կազմը աշխարհի առաջնությունում

Օգոստոս 23,2023 23:46

Մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել մինչեւ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկը։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստական վերջին փուլն է անցկացնում գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ։ Մարզչական շտաբը դեռ պաշտոնապես չի հայտարարել, թե ովքեր են Հայաստանը ներկայացնելու աշխարհի ուժեղագույնների պայքարում, սակայն ըմբշամարտի միջազգային ֆդերացիայի պաշտոնական կայքում արդեն  հրապարակել են մասնակցության հայտ ներկայացրած երկրների ընտրանիների նախնական կազմերը։

Ըստ այդմ` Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկվելու են․ 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան,  87 յգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսսանյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031