Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխանցեք պարոն Փաշինյանին՝ թող բոլորի երեխաները գնան ծառայեն, չինովնիկներինը, դուք գիտեք, թե ես ինչ նկատի ունեմ»․ աջափնյակցի կինը՝ Տիգրան Ավինյանին

Օգոստոս 29,2023 14:20

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպում է Աջափնյակ վարչական շրջանի բնակչության հետ։

«Մի հատ բան ունեմ ձեզ ասելու՝ բանակի հարցը լուծեք։ Փոխանցեք պարոն Փաշինյանին՝ թող բոլորի երեխաները գնան ծառայեն»,– ասաց աջափնյակցի մի կին։  Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Ոչ բոլորն են Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։ «Այո, չինովնիկներինը, դուք արդեն գիտեք, թե ես ինչ նկատի ունեմ»,- ասաց բնակչուհին։ «Ինչո՞ւ միայն չինովնիկներինը, նաեւ տարբեր թեկնածուներինը»,- ասաց Ավինյանը։

Բակերից մեկում ֆուտբոլի դաշտը մատնացույց անելով՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ բնակիչները ասել են, իրենք էլ կառուցել են այդ դաշտը։ Բնակչուհիներից մեկը մանրամասներ ներկայացրեց․ «Դաշտը կար, գործում էր։ Ճիշտ է, շատ ժամանակակից չէր, բայց 30 տարի գործում էր։ Այնտեղ կանաչ ծառերի մի ստվար զանգված կար, որոնք ոչնչացվեցին։ Երբ շինթույլտվություն է տրվել, ինչո՞ւ չեք հետաքրքրվել՝ ի՞նչ կար այդտեղ, որ շինթույլտվություն տրվեց»։ Ավինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ծառեր էին։ Սովորական ծառեր, արձագանքեց բնակչուհին։ «Էդ ձեր ասած սովորական ծառերը թեղիներն են։ Ես խոստանում եմ շատ լավ ծառատեսակներ աշնանը բերել ու տնկել»,- նշեց Ավինյանը։

Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երեւանում հիմնանորոգվող 24 մանկապարտեզներից 5-ը գտնվում են Աջափնյակ վարչական շրջանում։ «Այս տարի միայն կառուցվում է 100 կմ-ից ավելի ճանապարհ, որից 11 կմ-ն կառուցվում է Աջափնյակ վարչական շրջանում։ Աջափնյակից շատ պահանջարկ է եղել, դրա համար էլ Աջափնյակի ծրագրային ծավալները շատ ավելի մեծ են։ Եվ այստեղ է նաեւ ամենախոշոր ծրագիրը, որը նախատեսում ենք՝ Աջափնյակի մետրոն»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031