Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր հրդեհ Վայոց ձորում․ գյուղացիները պայթյունի ձայն են լսել, որին հետեւել է հրդեհը

Սեպտեմբեր 02,2023 16:48

Վայոց ձորի մարզում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղացիները պատմում են, որ լսել են ուժեղ պայթյուն, որին հաջորդել է հրդեհը, որն արագ տարածվում է սաստիկ չորացած խոտածածկ տարածքներով։

Մասնավորապես, Վայքի Մարտիրոս գյուղից դեպի Խնձորուտ գյուղ ընտրած տարածքում` Լվիս կոչվող հանդամասից սկիզբ է առել լայնածավալ հրդեհ, որն արագ տարածվում է դեպի Փոռ եւ Ազատեկ գյուղեր, Ախաչ կոչվող տարածք։ Հայտարարվել է տագնապ, հրդեհի մարմանը ներգրավել են Վայքի, Ջերմուկի եւ Եղեգնաձորի հրշեջ-փրկարար ջոկատները։

 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվածներից տեղեկացրին, որ փորձում են արագորեն մեկուսացնել հրդեհը` թույլ չտալով, որ հասնի գյուղական տարածքներ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930