Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականը վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը Թուրքիայում եւ բավարարվեց մեկ միավորով

Սեպտեմբեր 09,2023 00:50

Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում մրցակցի դաշտում հյուրընկալվեց Թուրքիայի հավաքականին եւ ոչ ոքի արեց 1։1 հաշվով։

Մեր տղաները դաշտի տերերի ակնկալելի մեծ ճնշումն առաջին խաղակեսում հաղթահարելուց հետո երկրորդ խաղակեսի հենց սկզբնամասում գեղեցիկ կոմբինացիա ձեռնարկեցին եւ Արտակ Դաշյանը 49-րդ րոպեին բացեց հաշիվը։

Առավելությունը հայ ֆուտբոլիստները պահպանեցին մինչեւ հանդիպման վերջին րոպեները։ Եվ երբ թվում էր, թե հաղթանակը գրեթե ապահովված է, դաշտի տերերին, այնուամենայնիվ, հաջողվեց 88-րդ րոպեին վերականգնել հավասարակշռությունը, ինչի հետեւանքով մեր թիմը վաստակեց շատ կարեւոր մեկ միավոր։

Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 11-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելով Խորվաթիայի հավաքականին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930