Լրահոս
Օրվա լրահոսը

Չսպասել իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակին և Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից․ Պահպանողական կուսակցություն

Սեպտեմբեր 09,2023 21:50

Մտահոգվելով վերջին օրերին ՀՀ սահմանների մոտ և Արցախում ադրբեջանական զինուժի զորաշարժերի, Ադրբեջանի և նրա դաշնակից ՌԴ-ի ագրեսիվ հռետորաբանության ու ՀՀ-ում հեղաշրջում նախապատրաստելու մասին ռուսական ակնարկների կապակցությամբ,

Համաձայնելով, որ իշխանության վարած սխալ ռազմավարության հետևանքով է 2020-ի 44-օրյա պատերազմի, 2021-ի մայիսի 12-ի, 2022 թվականի սեպտեմբերի 13-ի-14-ի Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ժողովուրդը կրել մեծ կորուստներ, որոնք կարող են չկրկնվել, եթե ՀՀ քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ կատարվեն,

Համոզված լինելով, որ ՀՀ անկախության օրակարգն ու ՀԱՊԿ-ից ազատվելը հնարավորություն կտան զարգացնել գործակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ երկրների հետ ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցերում և կանխել կամ լավագույն դիրքերից դիմագրավել թշնամիների կողմից նախապատրաստվող հերթական ագրեսիան,

Պահպանողական կուսակցությունը հորդորում է ՀՀ կառավարությանը չսպասել իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակին և ռուսական կապանքներից ազատվելու, ազգային  անվտանգությունն ապահովելու համար օր առաջ Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից։

ՊԿ-ն նաև հայտարարում է, որ ՀՀ օրվա բարձրագույն պաշտոնյաների հանդեպ խորն անվստահություն, վարվող քաղաքականության հետ սկզբունքային տարաձայնություն ունենալով հանդերձ, ՀՀ-ում ռուսական աջակցությամբ ենթադրյալ հեղաշրջման ցանկացած փորձ դիտարկելու է որպես թշնամական հարձակում պետության, ժողովրդի ազատության և քաղաքացու՝ իշխանություն ձևավորելու իրավունքի վրա։

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ   ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930