Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Փոփոխության արդյունքում անվճար դեղեր կստանան նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

Սեպտեմբեր 12,2023 16:31

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է, տեխնիկական բնույթի փոփոխություններից բացի կատարվել է մեկ բովանդակային փոփոխություն, որը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց դեղապահովման հարցին: Փոփոխության արդյունքում 100 տոկոսով անվճար դեղեր կստանան նաեւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:

Առաջարկներ էր ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որոնք հեղինակը չի ընդունել: Պատգամավորի առաջարկները չի ընդունել նաեւ հանձնաժողովը: Զարուհի Բաթոյանն առաջարկում էր օրենքից չհանել տարեկան ծրագրի վերաբերյալ նորմը, ինչպես նաեւ չհրաժարվել մեկ այլ՝ «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագրի» լիազորող նորմից:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Նիստը կայացել է սեպտեմբերի 12-ին:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930