Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահական զուգադիպությամբ իմ՝ աշխատանքից ազատման հրամանը տրվում է հենց այն պահին, երբ ես Հանրապետության հրապարակում պայքարում էի Արցախի հայկական մնալու համար. Ցոլակ Ակոպյան

Սեպտեմբեր 20,2023 12:12

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի՛ գործընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, սիրելի՛ ուսանողներ,

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ պաշտոնակատար Դ. Գյուրջինյանի ապօրինի հրամանով ազատվել եմ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորի պաշտոնից:

Այն, որ հրամանը իրավագիտական մտքի գլուխգործոց է, դրա մասին կխոսենք հետո:

Աշխատանքից ազատման հրամանը տրվել է երեկոյան ժամը 7-ին, ինչից ակնհայտ երևում է, որ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԸ հրահանգ է ստացել վերևից:

Ես աշխատանքից ազատվել եմ իմ քաղաքական և քաղաքացիական հայացքների համար, քանի որ ակտիվորեն մասնակցում եմ քաղաքացիական գործընթացներին, «Հայաքվե» նախաձեռնության անդամ եմ:

Պատահական զուգադիպությամբ իմ աշխատանքից ազատման հրամանը տրվում է հենց այն պահին, երբ ես Հանրապետության հրապարակում պայքարում էի Արցախի հայկական մնալու համար:

Բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են աջակցել ինձ, խնդրում եմ ուղղակի միացեք հանուն Արցախի հայկականությանը նվիրված պայքարին:

ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930