Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպանատան մոտ ցույցի մասնակիցը պատռել է իր ռուսական անձնագիրը

Սեպտեմբեր 21,2023 22:55

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վալենտին Միխայլովիչ Զայցեւ-Սուվորովը, Aravot.am-ի տեղեկություններով սեպտեմբերի 20-ին հաղորդում է ներկայացրել Հայաստանի իրավապահ մարմիններին այն մասին, որ իրեն բերման ենթարկելու ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել։

Վալենտին Միխայլովիչ Զայցեւ-Սուվորովը նշել է, որ սեպտեմբերի 20-ին  ժամը  03.30-ից մինչեւ ժ.03.40-ն ընկած ժամանակահատվածում, երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղակայված ՌԴ դեսպանատան մոտ մասնակցել է բողոքի ցույցի, որի ժամանակ ոստիկանության ծառայողներն իրեն տեղափոխել են Կենտրոնական բաժին, որի հետեւանքով մարմնի տարբեր հատվածների վրա ունի վնասվածքներ:

Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:

ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույցեր էին տեղի ունենում սեպտեմբերի 19-ին եւ  20-ին։  Սեպտեմբերի 19-ին, երբ  Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ քաղաքացիները բողոքի  ցույցեր սկսեցին, պահանջելով՝  Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն ապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը։

Երեկ  սեպտեմբերի 20-ին ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույց էր անում Ազգային ժողովրդավարական բեւեռը։ Ցույցի ժամանակ մի քաղաքացի  պատռեց իր ռուսական անձնագիրը։

Տեսանյութը՝ ԱԺԲ-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930